«Յուվենտուսը» կորուստներ ունի «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի՝ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ (սեպտեմբերի 12) ֆուտբոլիստների պատրաստվածության մասին։

-Կյելինին նոր է սկսում մարզվել ընդհանուր խմբում։ Խեդիրան և Մարկիզիոն հաստատ չեն մասնակցի խաղին։ Ալեքս Սանդրոն մրսածություն ունի, բայց հույս ունենք՝ կապաքինվի։ Մանջուկիչը «Կիևոյի» հետ խաղում ոտքին հարված է ստացել, սակայն լուրջ վնասվածք չկա։ Կուադրադոն չի խաղալու որակազրկման պատճառով։ Այս ամենը հաշվի առնելով՝ ես դեռ չգիտեմ, թե ինչ մարտավարությամբ ենք խաղալու,- Ալեգրիի խոսքը մեջբերված է «Football Italia»-ից։

www.sport.times.am

Տեսանյութը՝ այստեղ: