Մեսսին ճանաչվել է Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես հայտնում է uefa.com –ը` Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսսին ՈՒԵՖԱ-ի վարկածով արդեն երկրորդ անգամ է նվաճում Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի կոչումը` մրցավեճում առաջ անցնելով Կրիշտանու Ռոնալդուից և Լուիս Սուարեսից:

2014-2015 մրցաշրջանում Բարսելոնան նվաճել է 3 տիտղոս, որում իր անգնահատելի ներդրումն է ունեցել Լիոնել Մեսսին:
Մեսսին պարգևատրվեց անձամբ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինի կողմից` Մոնակոյում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մեսսին նշել է,- «Մենք ունենք հիանալի թիմ, որը շատ մեծ աշխատանք է կատարել հասնելու համար այս ամենին: Ես երջանիկ եմ իմ խաղընկերների շնորհիվ, առանց նրանց ես այս ամենին չէի հասնի»:

2271391_w2

1 Լիոնել Մեսսի ( Արգենտինա, «Բարսելոնա»)
2 Կրիշտանու Ռոնալդու ( Պորտուգալիա, «Ռեալ Մադրիդ»)
3 Լուիս Սուարես (ՈՒրուգվայ, «Բարսելոնա»)
4 Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա, «Յուվենթուս»)
5 Նեյմար (Բրազիլիա, «Բարսէլոնա»)
6 Էդեն Ազար (Բելգիա, «Չելսի»)
7 Անդրեա Պիրլո (Իտալիա, «Յուվենթուս»)
8 Արտուրո Վիդալ (Չիլի, «Յուվենթուս»)
9 Կարլոս Տևես (Արգենտինա, «Յուվենթուս»)
10 Պոլ Պոգբա (Ֆրանսիա, «Յուվենթուս»)

2265466_w2

Ա. Ս.