«Մանչեսթեր Յունայթեդ» համաձայնության է եկել «Բորուսիա»-ի հետ Մխիթարյանի համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ համաձայնեցրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանի տրանսֆերը:

Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը Մխիթարյանի տրանսֆերի համար կվճարի 40 միլիոն եվրո, իսկ ֆուտբոլիստն անգլիական ակումբում բուժզննում կանցնի արդեն հունիսի 25-ին: Ավելի վաղ անգլիական ակումբը Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար Դորտմունդի «Բորուսիա»-ին 36 միլիոն եվրո էր առաջարկել, սակայն մերժում էր ստացել: