Մայքլ Ջորդանը շահել է 10 միլիոն…

Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն իր անունն ապօրինի օգտագործելու համար կստանա 8,9 միլիոն դոլլար:

Տարիներ առաջ` 2009թ., հայտնի բասկետբոլիստը դատի է տվել սուպերմարկետների ցանցին` իր անունն առանց թույլտվության գովազդում օգտագործելու համար: Չնայած պաստաբանների պնդմամբ տուգանքը կազմում էր 126 միլիոն` բակսետբոլիստը պահանջեց 10  միլիոն դոլար:

Դատավարությունն ավարտվել է 2015 թ.` ընդամենը մի քանի օր առաջ: Չիկագոյի դատարանը վերջնական որոշում կայացրեց հօգուտ օլիմպիական չեմպիոնի:

Այսօր Մայքլ Ջորդանն NBA-ի “Շառլոտ Հորնթես” ակումբի սեփականատերն է և այս տարիների ընթացքում նա չէր պայքարում այդ գումարի համար: Նրա խոստովանությամբ` խոսքը գումարի մասին չէ, այդ գումարը նույնիսկ պատրաստվում է նվիրաբերել բարեգործական ընկերություններին: Այս ամենն ազնվության և ինքնությունը պահպանելու համար է: Նաև նրա համար, որ սահմանը խախտողները չմտածեն, թե վճարելով փոքրիկ տուգանք` կարող են հանգիստ օգտագործել ուրիշի անունը սեփական շահերի համար:

“ Ես գոհ եմ այսօրվա դատավճռից: Այսուհետ ոչ ոք, կարևոր չէ հրապարակային անձ է, թե` ոչ, չի անհանգստանա իր ինքնությունն առանց իր թույլտվության օգտագործելու համար: Հուսով եմ, իմ այս քայլը հստակ ուղերձ է, և բոլորը կհասկանան, որ ես շարունակելու եմ պաշտպանել իմ անունն ու ինքնությունը ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում”,- ասել է Ջորդանը հարցազրույցներից մեկում:

Զառա Ղազարյան