Հենրիկ Մխիթարյան. PR, թե՞ իրականություն…

Վերջին 2 տարիների ընթացքում երիտասարդ հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանը հստակ քայլերով առաջ է գնում և կայուն դիրք գրավում ֆուտբոլի աշխարհում: Միջազգային մամուլն, անկասկած, հետաքրքրված է ֆուտբոլային տաղանդով օժտված այդ երիտասարդով և մրցաշրջանից հետո անտարբեր չի անցնում նրա կողքով:

Լուրեր են պտտվում, իբր “Լիվերպուլ”-ը 15 միլիոն ֆունտ ստերլինգ է առաջարկել հայ կիսապաշտպանի համար: Նույնիսկ նրա գործակալ Մինո Ռայոլան անգլիական մամուլում տեղեկություն է տարածել, որ արդեն պայմանավորվածություն կա անգլիական ակումբի հետ, և Հենրիկը մի քանի օրում կտեղափոխվի Գերմանիայից Անգլիա:

Սակայն Հենրիկ Մխիթարյանը, այսօր խաղալով Դորդմունդի “Բորուսիա”-ի հավաքականում, կարծես թե գոհ է իր թիմից, քանի որ “Բիդ” պարբերականին վերջերս տված հարցազրույցում խոստովանել է, որ վերջապես գտել է իր տեղը թիմում և ի տարբերություն մյուս հավաքականների` այստեղ նա անում է ամեն ինչ. ոչ միայն գոլեր է խփում, այլև կազմակերպում, պահեր ստեղծում և փոխանցումներ անում /հիշեցնենք, որ նախկինում նա խաղացել է Ուկրաինայի առաջատար ակումբներում` Դոնեցկի “Շախտյոր”-ում և Լիպեցկի “Մետալուրգ”-ում/:

Հարց է առաջանում` ինչո՞ւ այդ հարցազրույցից մեկ շաբաթ անց նրա գործակալը նման լուր է տարածում: Այդ ամենին զուգահեռ պտտվում են լուրեր այն մասին, որ “Յուվենտուս”-ը Մխիթարյանի համար պատրաստ է վճարել 20 միլիոն եվրո: Սակայն այսօր մամուլը հայտարարում է, որ “Յուվենտուս”-ը պայմանագիր է կնքել ”Չելսի”-ի 27-ամյա կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ:

Ի՞նչ է կատարվում իրականում` հերթական բանբասանքնե՞ր, թե՞ PR անելու խորամանկ քայլ:

Զառա Ղազարյան