Կրկին հայ պատանի գրոսմայստեր Սենթ Լուիսի “Spice Cup 2015”-ում

Հոկտեմբերի 17-22-ը Սեթ Լուիս քաղաքում ընթանում է “Spice Cup 2015  մինչև 20 տարեկանների շախմատային մրցաշարը: Մրցաշարը հովանավորվում է Webster համալսարանի և Susan Polgar հիմնադրամի կողմից: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $15.000:

Մրցաշարին մասնակցում է հայ գրոսմայստեր  ամերիկաբնակ Սամուել Սևյանը:

Այս պահին 5-րդ տուրից հետո Սամուելը 57 մասնակիցների մեջ զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը` իր հավաքած 3,5 միավորով:

Հարկ է նշել, որ սա Սամուելի առաջին մասնակցությունը չէ “Spice Cup” մրցաշարին: Հայ պատանին իր մասնակցությունն է ունեցել նաև նախկինում` 2013-ին 9 հնարավորից հավաքելով 5 միավոր 49 մասնակիցների մեջ զբաղեցրել է 19-րդ հորիզոնականը: Սամուելը  մասնակցել է նաև 2015թ-ի գարնանային մրցաշարին` հայրենակիցներ Վարուժան Հակոբյանի և Տաթև Աբրահմյանի հետ:

Հուսանք, որ մինչև մրցաշարի ավարտը Սամուելը չի զիջի դիրքերը և այն կավարտի բարձր հորիզոնականում:

Ա.Ս.