Կվերականգնվի՞ արդյոք Տրոյացիների հեղինակությունը մրցաշարից առաջ…

Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի ֆուտբոլի թիմի գլխավոր մարզիչ Սթիվ Սարգսյանի պահվածքը հիասթափեցրել և զայրացրել է ֆուտբոլասեր հանրությանը:

«Սալյուտ Տրոյա» ամենամյա հանրային միջոցառման ժամանակ Հարավային Կալիֆորնիայի Համալսարանի Տրոյացիներ ֆուտբոլի թիմը կազմակերպել էր հանդիպում մարզիչների, խաղացողների և իր երկրպագուների համար: Անկասկած, այդ միջոցառմանը մարզիչը պետք է լինի առավել պրոֆեսիոնալ ու ոգեշնչող: Այնուամենայնիվ, 41 ամյա գլխավոր մարզիչ Ստեփան Սարգսյանը, նույն ինքը` Սթիվ Սարգսյանը, ըստ երևույթին հարբած  լինելով, միջոցառման ժամանակ սկսում է բարձրաձայն գոռգոռալ, ընդհուպ` մի շարք հայհոյանքներ, որի պատճառով հեռացվում է միջոցառումից Համալսարանի ֆուտբոլի ընտրության հանձնաժողովի անդամ Հեյդենի կողմից:

Ըստ ականատեսների` Սարգսյանն ամբողջ երեկո խմում էր Ֆայրբոլ կոկտեյլ, անպարկեշտ խոսքեր էր ասում ընդդիմադիր թիմերին: Ոմանք պնդում են, որ Սարգսյանը եկել է միջոցառմանն արդեն հարբած` երերալով` վերագրելով նրա պահվածքը վերջին ժամանակներում անձնական խնդիրներ ունենալու փաստին /գարնանը Հարավային Կալիֆորնիայի Համալսարանը հաստատեց, որ Սթիվ Սարգսյանն ու իր կինը ամուսնալծության գործընթացում են/:

Միջոցառումներից հետո Հեյդենն առանձին զրույց է ունեցել մարզչի հետ, նրա խոստովանությամբ` «հստակ և բարձրաձայն» իր ասելիքն ասել /զրույցի մանրամասներն անհայտ են/, և հաջորդ օրը Սարգսյանը հրապարակավ ներողություն է խնդրել իր ամբողջ անձնակազմից, խաղացողներից և երկրպագուներից` խոստանալով երբեք նման բան չկրկնել:

Ասում են` վերջին մրցաշրջանում Հայդենը տուգանել է Սարգսյանին 25 հազար դոլլարով` համաժողովի ժամանակ «ոչ պատշաճ վարք» ցուցաբերելու համար:

Երկրպագուները ապշած են:

Մի՞թե Սարգսյանը մեկ նվաստացուցիչ ապտակով կամ տուգանքով կարող է ազատվել իր անպատասխանատու քայլերից:

Ֆուտբոլային մրցաշարին մնացել է 2 շաբաթ: Արդյո՞ք Տրոյացիները կկարողնանան վերականգնել իրենց հեղինակությանը հասցված վնասը:

Զառա Ղազարյան