“Լիոնել Մեսսին Քրիստիանո Ռոնալդուի կարիքն ունի”,- ասում է Բարսայի նախկին աստղ Պատրիկ Կլյուվերտը

Դա կարող է լինել մեծագույն մրցակցությունը երկու խաղացողների միջև, սակայն Պատրիկ Կլյուվերտը  կարծում է, որ Լիոնել Մեսսին կարիք ունի, որ Ռոնալդուն մղի նրան ավելի բարձր մակարդակի:

“Մեսսին իր ֆուտբոլում գտնվում է այլ հարթության վրա, բայց ես նաև կարծում եմ, որ նա հրատապ  կարիք ունի Ռոնալդուի պես մեկին: Նրան պետք է մեկը, ով նրան խթան կլինի ամեն խաղին գնալիս և  յուրաքանչյուր խաղը որպես մարտահրավեր տեսնելիս: Երկու խաղացողներն էլ համաշխարհային  դասի են, և մյուսներից մի մակարդակ բարձր:”

Քլյուվերտը անց է կացրել 182 հանդիպում Բարսելոնայի հետ` Camp Nou—-ում 6 տարվա ընթացքում ունենալով 90 գոլ: Նա այժմ Կարիբյան ազգային Կուրակաոյի մենեջերն է:

Բայց նա հույսով է, որ մի օր կվերադառնա Բարսելոնա` զբաղեցնելու համար “թեժ աթոռը”, որը հիմա զբաղեցնում է նրա նախկին թիմակից  Լուիզ Էնրիկեն:

“Իհարկե դա իմ երազանքն է` լինել Բարսելոնայի մարզիչը: Այո, ես հասկանում եմ, որ այդ հնարավորությունը դեռևս ինձ համար շատ հեռու է, բայց ով գիտե` ինչ կարող է պատահել:  Լուիզ Էնրիկեն դաշտում առաջատար էր դեռևս մեր խաղալու օրերից և միշտ ֆուտբոլի խենթ սիրահար: Այս երկու հատկանիշները` առաջնորդություն և կիրք, ապահովում են, որ նա լինի լավագույն մարզիչը: Նա դա լավ է անում:”

Կարո՞ղ է մենք ոչ շատ հեռավոր ապագայում տեսնենք Մեսսին Կլյուվերտի կողմից ղեկավարվող Բարսայում…

Ա.Ս.