Թոմաս Մյուլերը պատահական գոլի հեղինակ է դառնում, Ռաֆինիան վնասվածքով լքում է խաղադաշտը, Հալկը սուր անկյունից գրավում է դարպասը…..

Սեպտեմբերի  15-16  տեղի  են  ունեցել  Չեմպիոնների  լիգայի առաջին  տուրի հանդիպումները:

Սեպտեմբերի 16-ին կայացան Չեմպիոնների լիգայի E, F, G, H խմբերի հանդիպումները, որոնցում գրանցված արդյունքները ներկայացված են ստորև:

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը   գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել ՉԼ-ի խմբային փուլի «Օլիմպիակոսի» հետ խաղում:

Խաղից հետո 26-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ ցանկացել է փոխանցում կատարել  Ռոբերտ Լեւանդովսկուն, սակայն գնդակը հայտնվել է դարպասում:

«Ես տեսա, որ Լեւանդովսկին ներխուժում է տուգանային հրապարակ և փորձեցի բարձրից փոխանցում կատարել, դա հարված չէր: Ես բախտավոր եմ»,- նշել է Մյուլերը:

E խմբի կենտրոնական խաղում գործող գավաթակիր «Բարսելոնան» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ. թիմերը մեկական գոլ խփեցին: ՉԼ-ի խմբային փուլի «Ռոմա» – «Բարսելոնա» (1:1) խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ օրվա վատագույն նորությունը Ռաֆինիայի վնասվածք է:

Բրազիլացի կիսապաշտպանը 62-րդ րոպեին դուրս է եկել խաղադաշտ, սակայն 3 րոպե անց Ռաջա Նայնգոլանի հետ բախումից հետո վնասվածք է ստացել եւ լքել խաղադաշտը:

«Ռաֆինիայի վնասվածքը, կարծես թե, լուրջ է: Վնասվել է ծունկը: Սա այսօրվա վատագույն նորություն էր: Վաղը նա բուժզննում կանցնի:

«Ռոմայի» խփած գոլն իմ սխան է: Մենք դարպասապահներին հրահանգել ենք նման կերպ խաղալ: Կարծում եմ, մեզ այլեւս նման գոլ չեն խփի»,- նշել է Էնրիկեն:

Ռաֆինիան լքում է ստադիոնը խաղից հետո

Զուգահեռաբար ընթացող խաղում «Բայերը» 4:1 հաշվով առավելության հասավ ԲԱՏԷ-ի նկատմամբ:

F խմբում «Արսենալն» անակնկալ պարտություն կրեց Զագրեբի «Դինամոյից»/ 2:1/, իսկ «Բավարիան» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Օլիմպիակոսի» դարպասը:

G խմբում «Պորտուն» ոչ-ոքի խաղաց Կիևի «Դինամոյի» հետ, իսկ «Չելսին» Լոնդոնում ջախջախեց «Մաքքաբիին» /4:0/:

H խմբում «Զենիթը» գոլառատ խաղում հաղթեց «Վալենսիային»/ 2:3/  Հանդիպման 9-րդ րոպեին հյուրերի բրազիլացի հարձակվող Հալկը սուր անկյունից դիպուկ հարվածով գրավել է իսպանական թիմի դարպասը: Իսկ «Գենտն» ու «Լիոնը» մեկական գոլ խփեցին:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղային առաջին օրվա արդյունքները ներկայացված են լուսանկարում:

Երկրորդ տուրի հանդիպումները կայանալու են սեպտեմբերի 29-ին և 30-ին:

ԱՐՓԻ