Բլատերը մտադիր է դառնալ ՖԻՖԱ-ի պատվավոր նախագահ

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը մտադիր է զբաղեցնել կազմակերպության պատվավոր նախագահի պաշտոնը: Այդ մասին հայտարարել է Բլատերի խորհրդական Կլաուս Շտելկերը, հաղորդում է tass-ը:

79-ամյա Բլատերը մայիսի 29-ին 5-րդ անգամ վերընտրվել էր ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում, սակայն կոռուպցիոն սկանդալի պատճառով արդեն չորս օր անց հայտարարեց, որ կհեռանա կազմակերպությունից: ՖԻՖԱ-ի արտահերթ ընտրությունը նշանակված է 2016թ. փետրվարի 26-ին:

ՖԻՖԱ-ի նախորդ պատվավոր նախագահը բրազիլացի Ժոաո Ավելանժն էր, որը կոռուպցիոն սկանդալի պատճառով զրկվել է այդ պաշտոնից 2013թ. ապրիլին:

sport.news.am