Քրիստինե Պեպելյան / Նարեկ Մակարյան. «ՀԱՎԱՏԱ»…

Ապրիլի 10-ին տեղի ունեցավ ճանաչված երգչուհի Քրիստինե Պեպելյանի «նոր» երգի և տեսահոլովակի պրեմիերան: Օրեր անց պարզ դարձավ, որ երգը բոլորովին էլ նոր չէ:

Քրիստինե Պեպելյանի պնդմամբ երգի հեղինակը երգը գրել է 10 տարի առաջ և 10 տարի շարունակ ճանապարհներ փնտրել երգն իրեն հասցնելու: Սակայն այդ ճանապարհերից մեկի խաչմերուկում այն չգիտես թե ինչպես հանդիպել է երգիչ Նարեկ Մակարյանին, ում կատարմամբ էլ հանդիսատեսն առաջինն է ունկնդրել այն մի շարք միջոցառումներին, խնջույքներին և Եվրևանյան ակումբներում:

 Լրագրողական հետաքննությունը բացահայտեց, որ դեռ 2015 թվականի Մարտի 25-ին երգիչ Նարեկ Մակարյանը և իր նախկին պրոդյուսերը իրենց սոցիալական կայքերում հրապարակել են տեսանյութ, որից պարզ երևում է, որ դա հենց այդ նույն տեսահոլովակի նկարահանման ընթացքն է և այն վերնագված է.«Մեր նոր տեսահոլովակը ՀԱՎԱՏԱ … շուտով»:

մեր նոր տեսահոլվակը Հավատա … շուտով

A post shared by NAREK MAKARYAN (@narekmakaryan) on

Ավելի ուշ` 2015 թվականի Սեպտեմբերին հրապարակվել են նկարներ ևս, որտեղ երգիչը նշել է թե շուտով տեղի կունենա տեսահոլովակի պրեմիերան, որն ըստ երևույթին այդպես էլ տեղի չի ունեցել: Մինչդեռ Քրիստինե Պեպելյանը մի շարք հարցազրույցներում հավաստիացնում է, որ տվյալ երգն ու տեսահոլովակն իր ընկերուհու` Սոֆյա Գուլյանի (Նարեկ Մակարյանի նախկին պրոդյուսեր) շռայլ նվերն է իրեն: Մեր բոլոր փորձերը որևէ մեկնաբանություն ստանալու կողմերից գոնե մեկից անհաջող անցան:

Արդյո՞ք գիտեր Քրիստինե Պեպելյանը, որ «օգտագործված» երգ ու տեսահոլովակ է որդեգրել և ինքն էլ օգտագործվել որպես գործիք, թե՞ նրան խաբել են:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

LosArmNews.com