Ձախ Հարութը խոնարհվում է Սերժ Սարգսյանի առաջ եւ երգում ՀՀԿ-ի համար (տեսանյութ)

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզարշավի ամփոփիչ միջոցառումը: Հայտնի երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, այդ միջոցառմանը երաժշտական կատարումով հանդես եկավ, որի ընթացքում մի պահ իջավ բեմից, մոտեցավ Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ վերնախավին, խոնարհվեց, ապա ցատկոտելով նորից բեմ բարձրացավ:

 

www.armtimes.com