Նորք Մարաշում նկարահանած «ֆանտաստիկ» ժանրի տեսանյութը

Գայանե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Լոս Անջելեսի հայկական բոլոր հեռուստակայանները, այսօր, ամբողջ օրը, հետ չմնալով Հայաստանյան հեռուստաընկերություններից, անընդհատ ցուցադրեցին Նորք Մարաշում նկարահանած «ֆանտաստիկ» ժանրի տեսանյութը:
Նշվում էր, թե հանցախմբի պարագլուխները սփյուռքահայեր են: Զարմանում եմ և զայրանում, թե ինչպե՞ս կարելի է այդ ամենը ընդհանրացնել` վիրավորելով սփյուռքում ապրող միլիոնավոր հայերի: Հարց է առաջանում, այդ դեպքում, ի՞նչ երեսով են մի ինքնաթիռ մարդ ուղարկել սփյուռք՝Հայաստան Համահայկական հիմնադրամի համար գումար հավաքելու: