Շնորհավորում եմ բոլոր ազնիվ ու անկաշառ լրագրողներին

Էջմիածնի քաղաքի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Հայ մամուլի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ազնիվ ու անկաշառ լրագրողներին, ովքեր բարեխղճորեն մասնագիտական պարտքը կատարելով՝ նպաստում են մեր պետության կայացմանը: Խոսքի ազատությունը կարեւոր արժեք է, կարեւոր է նաեւ խոսքի արժեքն իմանալը:
Չորրորդ իշխանության ներկայացուցիչները կարեւոր առաքելություն ունեն: Կատարե՛ք ձեր առաքելությունը պատվով եւ արժանապատվությամբ: