Շատ ճիշտ կոչում է շնորհվել և սրտանց շնորհավորում եմ:

Գրիշա Սանդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչումը շնորհվում է ժողովրդի կողմից շատ սիրված ու հարգված,մշտապես մեծ թվով հանդիսատես և երկրպագուներ ունեցող երգչին,դերասանին,նկարչին և այլն,որոնց թվում է նաև Արմենչիկը,անկախ նրա կատարման ոճից:Շատ ճիշտ կոչում է շնորհվել և սրտանց շնորհավորում եմ:Իսկ նախանձողները թող ձգտեն և հասնեն այդ կոչմանը ու թող չքննադատեն:Այսօր շատ ժողովրդական կամ վաստակավոր արտիստներ,որոնք ժամանակին կարելի է ասել հենց այնպես ստացել են այդ կոչումները, Արմենչիկի նման բազմահազարանոց դահլիճներ կամ ստադիոններ չեն կարող լցնել երկրպագուներով ոչ մի կերպ:Ասեմ ավելին,որ նմանատիպ կոչումները միայն թուղթ ստանալով չի որոշվում:Արմենչիկը դեռ շատ վաղուց և ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումները ստացել է իր անթիվ ու անսահման երկրպագուների կողմից:Այնպես,որ Նախագահին չսիրելը չի նշանակում,որ նրա կողմից պարգևատրված անձանց,որոնց ժողովուրդը շատ սիրում և ընդունում է պետք է քննադատել ու համեմատել այլ մեծերի հետ: