Ժողովրդական երգիչ Պապին Պողոսյանին մի՛շտ եմ հարգել

Գայանե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Ժողովրդական երգիչ Պապին Պողոսյանին մի՛շտ եմ հարգել, որպես լա՛վ արվեստագետ, լա՛վ անձնավորություն, բայց, այսօրվա հեռուստաեթերի ընթացքում, վերջինիս արտահայտած այն միտքը, որ երիտասարդներին միշտ պետք է օգնել, ճանապարհ տալ, առաջ տանել՝ կրկնապատկեց իմ սերն ու հարգանքը մեծն արվեստագետի նկատմամբ:
Երկար տարիներ է բնակվում եմ Լոս Անջելեսում, և շատ արվեստագետներից եմ լսել, որ ստեղծագործող երիտասարդին պետք է օգնել, ճանապարհ բացել, սակայն, ասելուց հետո, շրջվել են ու կրունկով կանգնել են երիտասարդի ոտքի թաթին՝ թույլ չտալով տվյալ ասպարեզում երիտասարդն ինքնահաստատվի:
Համոզված եմ, որ մեր սիրելի Պապին Պողոսյանը իր խոսքի տերն է, այն առումով, որ այսօր, ձեռք- ձեռքի բռնած, երիտասարդ, տաղանդավոր երգիչ Գագիկ Բադալյանի հետ նոյեմբեր ամսին բեմ են բարձրանալու ու լոսանջելեսահայ հանդիսատեսին պարգևելու են հայկական, ժողովրդական մաքրամաքուր այն երգերը, որին հանդիսատեսը շատ կարոտ է: