Ես մի քիչ կատեգորիկ բան եմ ասելու…

Կիմա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է 
Դե հիմա …բնույթով այդպիսին եմ…
Ամեն տարի Անկախության օրը, երբ պետական պարգեւներ են տալիս արվեստագետների, ովքեր դեռ 1991-ից առաջ կամ անկախությունից անմիջապես հետո փախել են երկրից` ես դա չեմ հասկանում:
Հայոց մտավորականությունը եթե փախչում է երկրից` չմասնակցելով եւ ընդհանրապես` կենդանության նշաններ ցույց չտալով ՀՀ պետականության կայացման գործում` ինձ համար նոնսենս է, երբ նմաններին պետական պարգեւներ են շնորհում:
Խոսքը ավանդական Սփյուռքի ստեղծագործողների մասին չէ, այլ` հե’նց սովետում իբրեւ արվեստագետ կայացածների մասին է, ովքեր անկախության շունչն զգալուն պես փախան երկրից:
Ու հիմա նրանց պարգեւատրում են:
Ինչի համար…Գրողը տանի…
Նույն հաջողությամբ նախ պետք է պետականորեն գնահատել այն շարքային քաղաքացիներին, ովքեր ստիպված էին հեռանալ երկրից:
Բայց նրանք հեռանալով` պահել են այս երկիրն իրենց տրանսֆերտներով` օգնել են հարազատներին եւ անծանոթ հայրենակիցներին…
Ինչու նրանց չենք գնահատում…
Երբ, այսպես կոչված, մտավորականությունն է փախչում` խաթարելով Հոգեւոր Հայաստան ստեղծելու գաղափարն ու իղձը` դա անընդունելի եւ անհասկանալի է ինձ համար…
Մանավանդ, երբ նրանք կամավոր վտարանդության երկու տասնամյակների ընթացքում որեւէ կերպ չեն աջակցել հայրենիքին…
Ուրեմն` նախ պարգեւատրենք ու գնահատենք, այսպես կոչված, անհայտ, շարքային ՀԱՅԻՆ, ով հեռանալով` ՊԱՀԵԼ է հայրենիքը…
Թեկուզ` նյութապես…