Արդյո՞ք կտուգանեն «demq show»-ի տղաներին

Անի Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Օրերս համացանցում է հայտնվել «demq show»-ի այսպես կոչված «ներկայացումներից» մի հատված, որտեղ երիտասարդ հումորիստների երևակայության փայլատակումը անցել է բոլոր թույլատրելի սահմանները:
Մասնավորապես 2015 թվականի նոյեմբերի 8-ին կայանալիք համերգի գովազդում հնչում է հետևյալ միտքը Պապին Պողոսյանի համերգը «cancel» է եղել: Այս երևույթին որպես երիտասարդ լրագրող չեմ կարող չանրադառնալ:
Ցանկանում եմ հանգստացնել «demq show»-ի տղաներին ասելով երեխեք ջան որքան էլ որ դուք ձեր համերգը դիտավորյալ թե ակամա որոշել եք անցկացնել նոյեմբերի 8-ին այսինքն Պապին Պողոսյանի և Գագիկ Բադալյանի համատեղ համերգի նույն օրը և հիմա էլ հասկանալով ձեր սխալը փորձում էք անառողջ մթնոլորտ ստեղծել՝ հանգիստ եղեք, դասական և ժողովրդական երգից հասկացողը և դրա սիրահարը, նույնիսկ ամենավատ երազում, չի հայտնվի ձեր համերգին և ոչ էլ ձեր հումորի ու մակարդակի սիրահարները կարող են երկու րոպեից ավել հանդուրժել բարցրաճաշակ երաժշտություն:
Հիմա հարցին մոտենանք ձեր լեզվով՝ այսինքն հումորով: Եթե ըստ ձեզ կայանումն արգելվող նշանը նշանակում է մեջբերում եմ «պուտանկաներին» կանգնել չի կարելի, բա ձեզ ինչքա՞ն տուգանեցին դրա տակ կանգնելու համար: