Անասունի՞ արժանապատվություն

Դավիթ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Սիրելի ընկերներ, երեկ մի հարցազրույցում, որտեղ քննարկվում էր Սուրբ Հարության տոնի օրերին տարբեր գույների ներկված հավի ճտերի թեման, կարդացի հետևյալ միտքը և լավ չհասկացա: Բնապահպանը այդ թեմայով մասնավորապես ասել էր՝ Դա կենդանու արժանապատվությունը վիրավորող գործողություն է: Ինձ բացատրեք խնդրում եմ կենդանու արժանապատվությունը ո՞րն է: Չէ իսկապես, ինչ ասել է դա: Կարելի է ասել անմարդկային արարք է, կամ բնությանը դեմ է, անսիրտ վերաբերմունք է, չգիտեմ, մինչև անգամ կարելի է ասել հրաշավոր հանցագործություն է: Բայց կենդանու արժանապատվությո՞ւն… Ինչպես կարելի է միայն մարդուն հատուկ, այդ կարևոր երևույթը այս աստիճան ցածրացնել: Սիրելի բնապահպան ընկերներ, ձեր արած գործը անգնահատելի է, բայց պետք չէ ընկնել ծայրահեղությունների և մառազմի գիրկը:

ՀԳ

Անուններ չեմ տալիս, որպեսզի չանձնավորվի, ինձ երևույթն է հետաքրքիր: