Բարեգործական համերգ Լոս Անջելեսում, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Հայոց Բանակին…

Հունվարի 28-ին , «Ալեքս» համերգասրահում, տեղի կունենա «Grand-Party»-ի կազմակերպության կազմակերպած Հայոց Բանակին նվիրված «Ես քո զավա՛կն եմ Հայաստա՛ն» խորագիրը կրող Բարեգործական համերգը, համերգ, որի հասույթը ամբողջությամբ նվիրվելու է Հայոց Բանակին:
Համերգին իրենց ելույթով հանդես կգան Լոս Անջելեսում բնակվող արվեստագետների այս գեղեցիկ աստղաբույլը, ովքեր կազմ ու պատրաստ սպասում են մեծ նպատակի համար կազմակերպած կայանալիք Բարեգործական համերգին: Իսկ մեզ՝ Լոս Անջելեսում բնակվողներիս, ի՞նչ է մնում, եթե՛ ոչ, մեր ներկայությամբ աջակցելու Հայոց Բանակին, մեր քաջարի զինվորներին, ովքեր , այսօր, պաշտպանում են մեր Հայրենիքը թշնամիներից:

 

Նշենք, որ այս համերգի գլխավոր հովանավորներն են՝ «Mr. Martin» ընկերությունը, բարերար՝ Էլվիս Մադաթյանը, Artn-Shantհեռուստաընկերությունը և այլոք….

Ահա այն արվեստագետները, ովքեր խոստանում են իրենց հրաշալի կատարումներով անմոռաց երեկո նվիրել հանդիսատեսին, այն հանդիսատեսին՝ ով գնելով անգամ մեկ տոմս, կլինի հիշյալ Բարեգործական համերգի հովանավորողներից մեկը:

Գայանե Մանուկյան